Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում

Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի 
առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար 
նիստում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ 

«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում կառավարության հրամանով ձերբակալվել և սպանվել են մոտ 600 հայ։ Այս դեպքը նախանշեց Հայոց ցեղասպանության սկիզբը, որի ընթացքում զոհվեց այն ժամանակվա հայ բնակչության 3/4-ը։ Միջազգային հանրությունը չարձագանքեց։

Մի քանի ամիս առաջ Ադրբեջանը 100 հազար հայ բնակչությանը բռնի ուժով արտաքսեց Լեռնային Ղարաբաղից։ Հայ ժողովուրդը փաստացի վերապրել է և՛ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և՛ 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը։ Եվ մեր արձագանքը կրկին համարժեք չէր:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը, տիկի՛ն Նախագահ, ես ձեզանից ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում։  Ընդհակառակը, խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել, քանի որ հայ ժողովուրդն այսօր էլ է կանգնած վտանգի առջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուազոն։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]